Բաժիններ՝

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին

ՌԴ իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զինված ուժերն անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարված են հասցրել Բելգորոդի մարզի նավթաբազային։ Այդ մասին գրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։

«Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե անօդաչուի օգնությամբ հարվածել են Ստարի Օսկոլ քաղաքային շրջանի տարածքում գտնվող նավթաբազային։ Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պահեստարաններից մեկի բռնկում։ Չորս հրշեջ հաշվարկի գործողությունների արդյունքում բռնկման օջախն օպերատիվորեն վերացվել է», – ​գրել է Գլադկովը։

Նահանգապետը նշում է, որ հարվածի հետևանքով տուժածներ չկան։

Իսկ Ռոստովի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանին։ Հարվածից տուժածներ չկան, հրդեհը տեղայնացվել է։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ զինված ուժերը գիշերը հարվածել են Խերսոնին, 3 բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, այրվել են տնտեսական շինություններ, մեքենաներ։ Տուժել է 3 մարդ։

Իսկ Դոնեցկի մարզի Սելիդովո ավանին ՌԴ ուժերի կողմից հասցված հարվածի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, վիրավորվել է 7 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930