Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։

Շվեդիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք Հայաստանի և Շվեդիայի գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը:

Հայաստանը բարձր է գնահատում իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման գործում շվեդական կառավարության ցուցաբերած աջակցությունը։

Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առավել խթանման, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն կապերի սերտացման համատեքստում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստանի և Շվեդիայի համագործակցությանը՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի օգտագործմանը։

Մաղթում եմ Ձեզ և Շվեդիայի կառավարությանը հաջողություն և նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ շվեդ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930