ԱՕԿՍ-ի շենքը 15 միլիոն 450 հազար դրամ ամսավճարով կտրվի վարձով՝ 10 տարի ժամկետով
ՀՀ կառավարությունը մրցույթ կհայտարարի Երևանի կենտրոնում գտնվող հայտնի ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության համար։ Մրցույթ հայտարարելու որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Աբովյան փողոցում գտնվող շենքը, որը կառուցվել է 1910-ականներին, պատկանում էր բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանին, իսկ խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն, հայտնի` «ԱՕԿՍ-ի շենք» անունով։



