Մոսկվան պատրաստ է Բաքվին և Երևանին սահմանազատման և սահմանագծման գործընթացում խորհրդատվական օգնություն ցուցաբերել․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին և Հայաստանին պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում խորհրդատվական օգնություն ցուցաբերել։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով դեսպանի խոսքերը Բաքվում հրատարակվող ռուսալեզու «Առավոտ» ամսագրին տված հարցազրույցից։

«Մենք (խմբ․ Ռուսաստանի Դաշնություն) աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման շարունակական գործընթացին։ Կարծում ենք՝ այն պետք է լինի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում խորհրդատվական օգնություն ցուցաբերել կողմերին»,- ասել է դիվանագետը։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացն, այդ թվում՝ մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։

«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու ուղղությամբ»,- նշել է Եվդակիմովը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին՝ ՌԴ դեսպանը նշել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից։

«Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով», – եզրափակել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930