Սուրեն Պապիկյանն այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։
Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Այնուհետև շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։