Սուպերմարկետից խմիչք գողացած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Հունիսի 2-ի ժամը 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել սուպերմարկետների ցանցերից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձը Վերին Անտառային փողոցի սուպերմարկետից փորձել է խմիչք գողանալ, իսկ երբ անվտանգության աշխատակիցը պահանջել է վերադարձնել, դանակով սպառնացել և փախել է:
Ոստիկանության Արաբկիրի բաժնից մեկնած օպերատիվ խմբին սուպերմարկետի աշխատակիցը հաղորդում է տվել, որ ժամը 22-ին անհայտ անձը գողացել է 3 շիշ խմիչք, այնուհետև անվտանգության աշխատակցի պահանջով երկու շիշը վերադարձրել է, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել և դիմել է փախուստի:
Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Հետագա միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը հայտնաբերվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Երիտասարդը ձերբակալվել է: