Բաժիններ՝

ԱՄՆ-ն զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զինվորականներ, խորհրդականներ և հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա:

Այս մասին Սալիվանը հայտնել է նախագահ Ջո Բայդենին Ֆրանսիա ուղեկցող լրագրողներին:

«Մենք մի քանի անգամ ասել ենք, որ չենք պլանավորում ամերիկացի ռազմական խորհրդականներ, զինվորականներ և հրահանգիչներ ուղարկել Ուկրաինայի տարածքում ուկրաինացիներին վերապատրաստելու համար», – ասել է Սալիվանը:

Նա հիշեցրել է, որ հազարավոր ուկրաինացիներ ուսուցում են անցնում Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում, և Վաշինգտոնը մտադիր է շարունակել դա։

Բայդենը Ֆրանսիա է մեկնում՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Իսկ հաջորդ շաբաթ Սպիտակ տան ղեկավարը կմեկնի Իտալիա՝ Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930