Հարկային արտոնություններ՝ Հ1-ին
Կառավարությունը հարկային և մաքսային արտոնություններ է տրամադրել Հանրային հեռուստաընկերությանը։
Խոսքը վերաբերում է Հանրային հեռուստաընկերությունում կառուցվելիք նոր տաղավարին, որի համար գնվող ապրանքներն ու ծառայությունները, ըստ կառավարության որոշման, ազատվել են մաքսատուրքերից։
Այդ տաղավարը Հանրային հեռուստաընկերությունը կկառուցի Չինաստանի Կառավարության աջակցությամբ, որի հետ ՀՀ Կառավարությունը կնքել է համաձայնագիր։
Նշենք, որ այս համաձայնագիրը չինական կողմի հետ ՀՀ Կառավարությունը կնքել է 2021 թվականին, ըստ որի, տնտեսական համագործակցության շրջանակներում հայկական կողմը պարտավորվում է ոչ միայն ազատել ապրանքները և ծառայությունները հարկերից և մաքսատուրքերից, այլ նաև նույն համաձայնագրի շրջանակներում իր վրա վերցնել պարտադիր ծախսերը: