Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի առաջարկը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել է ՀԱՄԱՍ-ին ընդունել Գազայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի նոր առաջարկը:
Երեք մասից բաղկացած առաջարկը կսկսվի 6–շաբաթյա հրադադարով, որով Իսրայելի պաշտպանության ուժերը դուրս կգան Գազայի բնակեցված տարածքներից:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ այդ առաջարկը «դրական» է դիտարկում:
Սպիտակ տանն իր ելույթում Բայդենն ասել է, որ առաջարկվող ծրագրի առաջին փուլը կներառի լիարժեք և ամբողջական հրադադար, Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դուրսբերում բնակեցված տարածքներից և պատանդների փոխանակում պաղեստինցի գերիների հետ։
«Սա իսկապես վճռորոշ պահ է: ՀԱՄԱՍ-ն ասում է, որ ցանկանում է հրադադար հաստատել: Այս գործարքը հնարավորություն է՝ ապացուցելու, թե արդյոք նրանք իսկապես դա են ցանկանում: Զինադադարը թույլ կտա ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել շրջափակված տարածք՝ 600 բեռնատարներով ամեն օր օգնություն տեղափոխելով Գազա»,–ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ երկրորդ փուլով կվերադարձվեն մնացած ողջ պատանդները, այդ թվում՝ զինվորականները: Ըստ նրա՝ այդ ժամանակ զինադադարը կվերածվի ռազմական գործողությունների մշտական դադարեցման: