ՌԴ պաշտպանության նախարարն ասել է՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում որտեղ է ամենալարված իրավիճակը

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ամենալարված իրավիճակը ստեղծվել է Արևելյան Եվրոպայի թևում, ինչը պայմանավորված է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մարտական ներուժի կուտակմամբ, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն էական ազդեցություն է ունենում ՀԱՊԿ բոլոր անդամների վրա:

«Ամենալարված իրավիճակն այսօր ստեղծվել է հավաքական անվտանգության Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, այն զգալի ազդեցություն ունի ՀԱՊԿ-ի բոլոր անդամների վրա: ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներկայությունը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, մեծացնում է մարտունակությունը և մեծացնում կոալիցիոն զինված ուժերի քանակը», – ասել է Բելոուսովը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառուցվածքը կատարելագործվում է, իսկ ՀԱՊԿ երկրների սահմանների մոտ ակտիվանում են ուսումնական ու մարտական հետախուզական աշխատանքները։

«Փետրվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում անցկացվել է «Անսասան պաշտպան 2024» լայնածավալ զորավարժությունների շարք»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս