«Վահան գյուղում որևէ դիրք չի հանձնվել, չի էլ հանձնվելու». վարչական ղեկավար

Երեկվանից Թուրքիայից ու Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանի հասցեին գովեստի խոսքեր են հնչում։ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչն ասել է, որ «Նիկոլ Փաշինյանը մտածում է  հայ ժողովրդի ապագայի մասին, ուստի հայ ժողովուրդը պետք է համախմբվի նրա շուրջ»։ Թուրքիայի նախագահն էլ ոգևորում է  ՀՀ օրվա իշխանություններին՝ ասելով, որ պետք է ձերբազատվեն երրորդ երկրի և սփյուռքի «վնասակար» ազդեցությունից։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էլ Իսլամաբադում իր պակիստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ «Տավուշում 4 գյուղերի վերադարձն Ադրբեջանին դրական ազդեցություն ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում»։

Այս ամենին զուգահեռ, երեկվանից լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանցի չափագրողներն արդեն Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում են, որտեղ պատրաստվում են վերցնել հայկական 12 դիրք։ Չնայած այս լուրը երեկ Կառավարությունից հերքել էին,  հասարակությունն այդուհանդերձ չի հավատում պաշտոնական հերքումներին՝ հաշվի առնելով, որ նախկինում էլ նման լուրերը հերքվել են, սակայն հետո պարզվել է, որ ճիշտ է եղել։

168.am-ի հետ զրույցում Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանն ասաց` շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

Կարդացեք նաև

«Վահան գյուղում որևէ դիրք չի հանձվել, չի էլ հանձնվելու»,- նշեց Արշակ Մկրտչյանը։

Վարչական ղեկավարը նաև հերքեց լուրը, որ ադրբեջանցի չափագրողներն արդեն Վահան գյուղի հարակից հատվածներում չափագրումներ են անում։

«Չէ, չկա նման բան, մարդիկ հիմա դաշտերում աշխատում են, ոչ մի նման բան չկա»,- շեշտեց Արշակ Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս