Սրանց հետ խոսելու, բանակցելու բան չկա. հերիք, բոլ եղավ արդեն. կոչով դիմեք ժողովրդին. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կապիտուլյանտը հետևողականորեն իրագործում է Բոլթոնի «պատմական կաղապարներից հրաժարվելու» քաղաքականությունը։

Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը» խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Ինչպես մեծն Գ.Նժդեհը կասեր. « Մի զարմացեք, քանի որ ապերախտը շուն չէ, այլ՝ մարդ»։

Զարմացեք, երբ Նիկոլը խոնարհաբար արժևորի Հայ Եկեղեցին ու սպասարկի ՀՀ շահերը։

Դեռևս 2018-ի աշնանն եմ ասել, որ Նիկոլն իրականացնում է Արևմուտքի «պատմական կաղապարներից հրաժարվելու» քաղաքականությունը։

Իսկ դրանք «պատմական կաղապարներ» են համարում.

Արցախյան շարժումը:

Անկախության հռչակագիրը:

Հայոց Ցեղասպանության դատապարտումը:

Հայ Եկեղեցին:

Ավանդական արժեքները։

Հայ-ռուսական դաշնակցային կապերը։

Արցախը հանձնեցին, Անկախության հռչակագրին պատերազմ են հայտարարել, Ցեղասպանության դատապարտումից հրաժարվել են, Եկեղեցուն էլ սպառնում են մի քանի ամսում «հարցերը լուծեն»։

Սրանց հետ խոսելու, բանակցելու ու բացատրելու բան չկա։

Բոլոր ՀՀ իրական քաղաքացիները, Արցախի, Եկեղեցու ու Եռաբլուրի արժեքներին հավատարիմ մարդիկ պետք է դուրս գան փողոց ու մնան փողոցներում այնքան, մինչև այսօրվա ոստիկաններն էլ կմիանան Ազգին՝  Վեհափառից խնդրելով ապաշխարություն։

Հերիք բոլ է արդեն։

Մի օր ու ժամ ասեք, կոչով դիմեք հայությանը դուրս գալ պայքարի։

Մի քանի հարյուր հազար մարդ եղավ փողոցում, նույն ուժայիններն են միանալու պայքարին։

ՔՊ-ում էլ հականիկոլակնների հերթ է առաջանալու…»։

Տեսանյութեր

Լրահոս