Լիտվայի ԱԳ նախարարը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանին

Լիտվայի արտգործնախարարությունը Հանրապետության տոնի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանին։

Այս մասին նշվում է Լիտվայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որում մեջբերվում են ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի խոսքերը։

«Շնորհավորում եմ Հանրապետության տոնը, Հայաստա՛ն: Լիտվան բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքները պաշտպանելու վճռականությունը և ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված ջանքերը: Մեր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխան, կայուն և հուսադրող ապագային»,- գրել է Լանդսբերգիսը։

Տեսանյութեր

Լրահոս