Բաժիններ՝

Հնագետները գտել են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների լեգենդար սուզանավը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի սուզանավերից մեկը՝ ամերիկյան USS Harder-ը, գտել են Հարավչինական ծովի հատակին:

Այս մասին հայտնել է Business Insider հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության և ժառանգության հնագիտական բաժինը:

«Առհասարակ, սուզանավերը դժվար է նույնականացնել իրենց դիզայնի պատճառով, բայց այս սուզանավի գերազանց պահպանումը և Lost 52-ի կողմից հավաքված տվյալների որակը թույլ են տվել հաստատել, որ խորտակված նավը հենց USS Harder է»,- նշել են հնագետները:

Ըստ աղբյուրի՝ USS Harder-ը խորտակվել է 1944 թվականի օգոստոսի 24-ին: Սուզանավում եղել է 79 զինծառայող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031