Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը։
«Միջնորդությունը կքննվի այսօր` ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Կալանավորման միջնորդությունը կքննի Դավիթ Արղամանյանը: Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք: