Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 16-ին‚ ժամը 11.00-ին‚ ճանապարհի կմ7+460-կմ7+510 հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, մայիսի 16-ին ժամը 11.00-ից մինչև 14.00‚ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։