«ՀՀԿ-ի համար պայքարի 3-րդ օրը չէ, այլ 6-րդ տարին. երիտասարդների ցասումը երկար չի սպասեցնի». Հենրիխ Դանիելյան

Այսօր հարյուրավոր երիտասարդներ Մատենադարանի մոտից քայլերթով միացան  Հանրապետության հրապարակում տեղի ունեցող մեծ հանրահավաքին։

Քայլերթից առաջ ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀԿ երիտթևի անելիքների ու առհասարակ ստեղծված իրավիճակում երիտասարդների դերի մասին, նախ ընդգծեց.

«ՀՀԿ-ի համար պայքարի երրորդ օրը չէ, վեց տարի է՝ ՀՀԿ-ն իր մասնակցությունն է ունենում այն բոլոր պայքարներին, աջակցում այն ուժերին, որոնք ունեն հայկական օրակարգ, որոնց պայքարը միտված է ՀՀ պետականության պահպանմանը։

Մեր երկրում, ինչպես շատ երկրներում, շարժիչ ուժը երիտասարդությունն է, որը 2018 թվականին խաբվեց, խաբվեց խոստումներին, որ կունենա լավ ապագա, բայց ստացավ մահ, պատերազմ և անվերջ կապիտուլյացիոն գործընթաց»,- նշեց Հենրիխ Դանիելյանը։

Կարդացեք նաև

Նա ասաց, որ հարյուրավոր երիտասարդներ են հավաքվել, ինչպես հավաքվել են տարբեր ակցիաների ժամանակ։

«Վստահ եմ, որ վախի ու կեղծիքի մթնոլորտը, որը սերմանել է օրվա իշխանությունը՝ հօդս է ցնդելու երիտասարդների ցասումով, ցասում, որը երկար սպասեցնել չի տա, որովհետև երիտասարդներն ուզում են լավ երկրում ապրեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր չէ Հայաստանը կոչել ապագա ունեցող երկիր»,- շեշտեց Հենրիխ Դանիելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս