Բաժիններ՝

Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը

Իսրայելի զինվորականները խորհուրդ են տվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի ևս մի քանի շրջանների բնակիչներին լքել այն՝ ռազմական գործողության ընդլայնման պատճառով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունը։

Զինվորականները կոչ են արել քաղաքացիներին տեղափոխվել Խան Յունիսի Ալ-Մավասիի ընդլայնված մարդասիրական գոտի:

Դեռևս մայիսի 6-ին իսրայելական բանակը հայտնել էր, որ սկսել է նախապատրաստվել Ռաֆահի արևելյան շրջանների բնակչության տարհանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս