Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել

Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի հիման վրա պարզվել է, որ՝

– Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի։

– Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մոտակայքից բերման է ենթարկվել 2 քաղաքացի։

Նշված բոլոր քաղաքացիները 3 ժամով վարչական ձերբակալման են ենթարկվել ու ազատ արձակվել։ Նրանց ոստիկանության Արաբկիրի բաժնում այցելել են փաստաբաններ և ԱԺ պատգամավորներ։

Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մասով ստացել ենք տեսանյութերով հաստատված ահազանգ՝ դարպասների մոտ կարմիրբերետավորների առկայության մասին՝ դասադուլը խափանելու նպատակով։ Այնուհանդերձ, հարցը հանրայնացնելուց հետո ոստիկանական ուժերը հեռացել են։

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

Տեսանյութեր

Լրահոս