ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ապրիլի 28-ին հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել այս ուղղությամբ առկա հեռանկարների շուրջ։

«Մասնավորապես, նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը կարող է լավագույնս ծառայել Ծոցի երկրները Սև Ծովին կապելու երկարաժամկետ նպատակին։

Նշվում է, որ զրուցակիցները նաև քննարկել են առևտրի, ենթակառուցվածների զարգացման, գյուղատնտեսության և հնարավոր այլ ոլորտներում կատարական ընկերությունների ներգրավվածության մեծացման հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930