Էդմոնդ Ք.-ն վերադարձավ Հայաստան և ներկայացավ իրավապահներին
Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 24-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել և ոստիկաններին է ներկայացել 42-ամյա Էդմոնդ Ք.-ն, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ կալանք: