Հայաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 13-ին տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ ծառայությունը գրանցել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։