Բաժիններ՝

Ղազախստանում մարտի սկզբից ավելի քան 102.000ր մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի սկզբից 102 հազար 328 մարդ է տարհանել ջրհեղեղի գոտիներից։ Այդ մասին ապրիլի 13-ի ճեպազրույցում հայտնել է երկրի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական ստորաբաժանումների կոմիտեի ավագ սպա Սայպաշ Յերասիլը։

Նա մանրամասնել է, որ ջրհեղեղի սկզբից ի վեր տարհանվել է 102 հազար 328 մարդ, այդ թվում՝ 37 հազար 537 երեխա։ 6757 մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում, իսկ 10 հազար 120-ը վերադարձել է տուն։ Տարբեր տարածքներից դուրս է մղվել ավելի քան 9,1 մլն խմ հալոցքային ջուր, տեղադրվել է շուրջ 1,7 մլն պարկ ավազ և 1,2 մլն տոննա իներտ նյութ։

Նշվել է, որ երկրի տարբեր մարզերում շարունակում են հեղեղված մնալ մոտ 4 հազար մասնավոր բնակելի տներ, շուրջ 2 հազար բակային տարածք և ամառանոց։

Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 35 հազար 551 մարդ, 3557 միավոր տեխնիկա, 750 ջրի պոմպային սարքավորում, 214 լողամիջոց և 14 ինքնաթիռ։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ներկայիս ջրհեղեղները երկրում ամենամեծն են՝ ավելի քան 80 տարիների ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս