Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ իրենց առաջնորդի որդիների սպանությունը խաթարում է զինադադարի հնարավորությունները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց առաջնորդ Իսմայիլ Հանիի որդիների սպանությունը խաթարում է Իսրայելի հետ զինադադարի հասնելու հնարավորությունը։

Կատարի Al Jazeera հեռուստաալիքին այդ մասին ասել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից Բասեմ Նայիմը՝ իրենց առաջնորդի որդիների սպանության մեջ մեղադրելով Իսրայելի վարչապետին։

Նրա խոսքով՝ Նեթանյահուն ամեն ինչ անում է՝ արգելափակելու կամ խաթարելու հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ցանկացած հնարավորություն։

Ապրիլի 10-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հաստատել է, որ Հանիի երեք որդիներն ու չորս թոռները զոհվել են Գազայի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարին իսրայելացի զինվորականների հարվածի հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս