Բաժիններ՝

Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով. Արմեն Սարգսյան

Ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին, դուստրերին Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոների առթիվ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով…

Հայ կինը և հատկապես հայ մայրը եղել և մնում է մեր ազգային ինքնության և արժեհամակարգի անդավաճան պահապանը՝ չկոտրվելով նույնիսկ անհավանական դժվարին պայմաններում և մշտապես հավատալով բարու հաղթանակին:

Մայրական սերը, հոգատարությունն ու օրհնությունն այն նվիրական և պահապան ուժն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս մեր ողջ կյանքի ընթացքում։

Մաղթում եմ բոլորիդ առողջություն և ամենայն բարիք: Թող սերն ու ջերմությունն անբաժան լինեն մեր ընտանիքներից:

Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս