Պետք է շունչ քաշել և չշտապել խզել կապերը. Ջաբարովը` Մոսկվայի և Երևանի հարաբերության մասին

Ռուս–հայկական հարաբերություններում պետք է մի փոքր շունչ քաշել և չշտապել կապերը խզելու հարցում, իսկ Հայաստանի ապագան դժվար է պատկերացնել ՌԴ–ի հետ դաշինքից դուրս։ Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում տեսակամուրջի ժամանակ հայտարարեց սենատոր, երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը։

Քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանը մեծ օգուտ է ստանում Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն նախագծերին մասնակցելուց, նույն ԵԱՏՄ-ն մեծապես նպաստել է Հայաստանի տնտեսության ներկայիս բարձր աճին: Ջաբարովը վստահեցրեց` ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ հարաբերությունները փորձված են հարյուրամյակներով, ոչ ԵՄ-ն, ոչ Ֆրանսիան պատրաստ չեն Հայաստանին տրամադրել այն ամբողջ օգնությունը, որի կարիքն ունի։ Եվ Բրյուսելում հազիվ թե նստած լինեն մարդիկ, որոնք անկեղծորեն անհանգստանում են Հայաստանի համար։

«Ինձ, անկեղծ ասած, մի փոքր զարմացնում է Ֆրանսիայի կողմից Հայաստանի նկատմամբ ներկայիս մեծ ուշադրությունը։ Ի վերջո, ինչ է արել Ֆրանսիան իրատեսորեն։ Գուցե դեսանտ է իջեցվել Լեռնային Ղարաբաղ պաշտպանելու համար։ Իհարկե, ոչ։ Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան կամ ԵՄ–ն կարող են Հայաստանին ավելի շատ օգնել, քան Ռուսաստանը։ Կարծում եմ, որ այժմ պետք է մի փոքր շունչ քաշել, չշտապել։ Կապերը խզելը հեշտ է»,– ասաց սենատորը։

Նա նաև համոզված է, որ Երևանը ոչ մի դեպքում չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի որ այդ դեպքում նա կարող է լրիվ մենակ մնալ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական մրցակիցների հետ:

Տեսանյութեր

Լրահոս