Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում
Մարտի 26-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։
Հայրենագիտական կրթական-ճանաչողական այցով Սյունիքում շրջագայության ծրագրում դպրոցի նախաձեռնությամբ ներառվել էր նաև այցելություն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։
Կրթահամալիրի աշակերտները ծանոթացան Ընկերությունում գործող աշխատանքային անվտանգության կանոններին և անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման պայմաններին ու նպատակներին, շրջեցին Ընկերության արտադրական տարածքներում և այցելեցին բացահանք:
Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը և համարում է, քանի որ սա հանրային իրազեկման արդյունավետ միջոց է՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները։
Միայն 2023 թվականին ԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում։ ԶՊՄԿ այցելել են ամենատարբեր մասնագիտության և հետաքրքրության տեր մարդիկ՝ լրագրողներ, գիտնականներ, ուսանողներ, աշակերտներ ու պարզապես զբոսաշրջիկներ։
Ոգևորիչ է նաև այն հանգամանքը, որ ոլորտով հետաքրքրվողների թիվն աճում է։ Այցելուները ցանկանում են սեփական աչքով տեսնել Ընկերության կողմից ներդրած տեխնոլոգիաներն ու բնության վրա ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը։
Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը։