«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի
Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության տուժածերի թիվը հասել է 360-ի: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Աղետների բժշկության կենտրոնում։
«Չորեքշաբթի առավոտվա դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է 360 մարդ, ներառյալ 11 երեխա», – ասել է գործակալության զրուցակիցը:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ։ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։