«Խաղաղության խաչմերուկ»-ը պետք է դառնա Հայաստան–Վրաստան ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պետք է դառնա Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը
Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Երևանում ունեցած հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։
«Կարծում ենք, որ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պետք է դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը»,- Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ ջանքերի համատեքստում ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ձեռք բերածով չբավարարվելու և երկու երկրների հարաբերություններում նոր հորիզոններ բացելու համար։