Բաժիններ՝

40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել երկու կնոջ. նրանցից մեկը մահացել է

Տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի: Հարվածի հետևանքով կանանցից մեկը մահացել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Մարտի 24-ին ժամը 11.19-ին ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով՝ 64-ամյա, և կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով՝ 30-ամյա կանանց:

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի:

Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 64-ամյա կինը մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը ժամը 20.20-ին 40-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս