Բաժիններ՝

Կողբացի 3/ա շենքի բակում հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դի

Այսօր՝ մարտի 26-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում շտապ օգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության կենտրոնականի բաժին, որ Եզնիկ Կողբացի 3/ա շենքի մոտ կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 35-ամյա Լիլիթ Հայրապետյանի դին:
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունը այս պահին աշխատում է 2 վարկածի ուղղությամբ. կամ Լիլիթ Հ.-ն վայր է ընկել կամ դիմել է ինքնասպանության:

Նշված շենքը 11 հարկանի է:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ մահվան պատճառը դժբախտ դեպքն եղել, քանի որ Լիլիթ Հ.-ն վայր է ընկել պատուհանները լվանալու ժամանակ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս