Երևանի ավագանու ընտրողների ցուցակը www.police.am կայքում տեղադրվել է ներբեռնելու հնարավորությամբ
ՀՀ քաղաքացիները Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում իրենց և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով 2013 թ. մարտի 26-ից կարող են այցելել www.police.am և www.elections.am համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ:
Ինչպես նշում է Ոստիկանության պաշտոնական կայքը, ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:
www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ: