Արարատ Միրզոյանն Ուրուգվայում կմասնակցի ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությանը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 21-22-ին պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը: