Բաժիններ՝

Պորտուգալիայի նոր վարչապետ է նշանակվել Լուիշ Մոնտենեգրուն

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Լուիշ Մոնտենեգրուին նշանակել է երկրի նոր վարչապետ։

«Քանի որ Հանրապետության նախագահը լսել է կուսակցություններին և կուսակցությունների կոալիցիաներին, որոնք իրենց թեկնածություններն էին քվեարկության դրել Հանրապետության ասամբլեայի (Խորհրդարանի)՝ մարտի 10-ին կայացած ընտրություններում և ստացել պատգամավորական մանդատներ, իսկ Դեմոկրատական դաշինքը շահել է ընտրությունները մանդատների և ձայների քանակով…. Հանրապետության նախագահը որոշել է Լուիշ Մոնտենեգրուին նշանակել վարչապետ», – ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մոնտենեգրուն նախագահին է ներկայացրել նախարարների նոր կաբինետի կազմը։

Պորտուգալիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սոցիալիստական ​​կուսակցությունը 230-տեղանոց խորհրդարանում ստացել է 77 մանդատ։ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Լուիշ Մոնտենեգրուի գլխավորած Դեմոկրատական ​​դաշինքն ստացել է 79 տեղ։ Ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել ստանալ խորհրդարանում տեղերի բացարձակ մեծամասնությունը՝ անարգել կառավարություն կազմելու համար։ Կողմերը բանակցություններ էին վարում վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուի նշանակման շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս