Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են 60-ը: Կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 1-ը:
Ծովինար Վարդանյանն այս պաշտոնում կփոխարինի Գևորգ Պապոյանին: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գևորգ Պապոյանի՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո: