Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ի թիվս այլ թեմաների, հանդիպման մասնակիցները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման քննարկման թեմաներից են եղել նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները։

Տեսանյութեր

Լրահոս