Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան 80 մարդու
Նիգերիայի հյուսիսում ավազակներն առևանգել են 87 մարդու: Այդ մասին հաղորդում է Daily Post Nigeria պարբերականը։
Զինված անձանց խումբը Կաջուրուի շրջանի գյուղ է ներխուժել ուշ երեկոյան։ Նրանք կողոպտել են խանութներ և տներ՝ փնտրելով զարդեր ու պարեն։ Հեռանալիս ավազակները պատանդ են վերցրել 87 մարդու։
Երկու օր առաջ նույն համայնքից 15 մարդ էր առևանգվել։
Պարբերականի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Կաջուրուի շրջանում 172 մարդ է գերեվարվել։ Իշխանությունները որոնում են առևանգվածներին։
Մեկ այլ հրապարակման մեջ Daily Post Nigeria-ն նշում է, որ մարտի 6-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում երկրի հյուսիսային տարբեր շրջաններում առևանգվել է, ընդհանուր առմամբ, 800 մարդ, հիմնականում՝ դպրոցականներ։