35-ամյա Արմեն Գ.-ն հայտնաբերվեց Երևանում
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին Անդրանիկի փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 35-ամյա Արմեն Գ.-ին, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: