Բաժիններ՝

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչը գոհ չէ ներքին առաջնության արդյունքներից

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը դժգոհ է ներքին առաջնության արդյունքներից:

«Ես դժգոհ եմ Հայաստանի առաջնությունում մեր մարզիկների գրանցած արդյունքներից: Ցուցանիշները շատ ցածր էին, սպասվածից շատ ցածր: Եթե Եվրոպայի առաջնությունում գրանցած վատ արդյունքները կապում էինք լարվածության հետ, ապա այս առաջնությունում ևս վատ արդյունքներ ունեցանք, ինչը մտածելու լուրջ առիթ է տալիս»,-ասաց հավաքականի մարզիչը:

Նիկողոսյանի խոսքով` մարզչական ժողովի միջոցով թիմը փորձելու է լուծումներ գտնել առկա բոլոր խնդիրներին:

Անդրադառնալով տարվա կարևորագույն մրցաշարին` Օլիմպիական խաղերին, Նիկողոսյանն առանձնացրեց` Էլմիրա Կարապետյանը բացի իր հիմնական 10 մետրի վարժությունից, հնարավորություն ունի մասնակցելու նաև 25 մետրի մրցաշարին:

«Հրաչյա Բաբայանը և Բենիկ Խլղաթյանը դեռևս Օլիմպիական խաղերի ուղեգրի հույս ունեն: Երկու հնարավորություն կա: Մեկը` Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք վարկանիշային մրցաշարն է, մյուսը՝ Եվրոպայի առաջնությունը»,-առանձնացրեց հրաձգության հավաքականի մարզիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031