ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը

Եվրոպական միության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների նիստում կքննարկվի ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը։

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում, ի թիվս այլ թեմաների, օրակարգում կներառեն նաև Եվրամիության կողմից աջակցությունը Հայաստանին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։

Բացի այդ, ԵՄ արտգործնախարարները կքննարկեն նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Տեսանյութեր

Լրահոս