«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Նապոլի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Նապոծիին։
Միլանյան ակումբին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Ինտեր»-ից աչքի ընկավ Մատեո Դարմիանը: Սակայն «Նապոլի»-ին հանդիպման ավարտից րոպեներ առաջ պարտությունից փրկեց Ժուան Ժեզուսը՝«Ինտեր»-«Նապոլի»` 1:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո էլ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 76 միավոր: 62 միավորով երկրորդ տեղում «Միլան»-ն է: