Բաժիններ՝

Մհեր Մ.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մարտի 14-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել 38-ամյա Մհեր Մ.-ն:

Նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 44-155-րդ (Սպանության փորձը) հոդվածների մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս