Ամոթ ձեզ, սատանաներ. Բրիտանացի լրագրողը` Արևմտյան քաղաքական գործիչներին
Բրիտանացի լրագրող Ռիչարդ Մեդհասթը X սոցցանցի իր էջում քննադատել է արևմտյան քաղաքական գործիչների երկակի դիրքորոշումները Գազայում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ։
Նա, մասնավորապես, գրել է.
«Արևմտյան քաղաքական գործիչները կարո՞ղ են արդյոք «Ռամադանը շնորհավորելով» ցույց տալ իրենց բարությունը։ Դուք եք բառիս բուն իմաստով այն պատճառը, որ Գազայի բնակիչները չեն կարող տոնել ոչ Ռամադանը և ոչ էլ Սուրբ Ծնունդը: Գազայում սնունդ չկա: Ինչպե՞ս, և ի՞նչ սնունդով են Գազայի բնակիչներն ամեն օր իֆթար անելու և ընդհատելու ամենօրյա պահքը. Անասնակերո՞վ. Ամոթ ձեզ, սատանաներ»։