«Վանաձոր» ՔԿՀ–ի պետն ազատվել է աշխատանքից

«Վանաձոր» ՔԿՀ–ի պետ Մանուկ Պողոսյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Պողոսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից»,– ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ կալանավորներ հացադուլ են սկսել՝ պահանջելով ավելի արժանապատիվ պայմաններ։

Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ:

Հիշեցնենք, որ հացադուլը սկսվել էր ՔԿՀ–ում իրականացված խուզարկություններից հետո։ Նրանց խցերից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։Փետրվարի 16-ին հացադուլը դադարեցվել է։

Տեղեկացնենք նաև, որ 2023թ–ի դեկտեմբերի 16-ին էլ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դանակահարության դեպք է գրանցվել, 4 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս