Բաժիններ՝

Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով ՌԴ-ում 15 մարդ է զոհվել

Ռուսաստանի Իվանովոյի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել պլանային թռիչքի ժամանակ, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Ինքնաթիռում եղել են անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր: Ենթադրաբար, նրանք բոլորը զոհվել են:

«Ներկայումս մոտակայքում գտնվող բնակչության կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է Իվանովոյի շրջանի ղեկավար Սերգեյ Նիզովը VKontakte սոցցանցի իր էջում։

Ռազմափոխադրական Իլ-76 ինքնաթիռի կործանման վայր է մեկնել հանձնախումբ՝ միջադեպի պատճառները պարզելու համար։ Նիզովը հավելել է, որ տեղում աշխատում են օպերատիվ խումբ և հատուկ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս