Բաժիններ՝

Օմանի ծոցում մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային զորավարժությունները

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերը Արաբական ծովի Օմանի ծոցում ձեռնամուխ են եղել համատեղ վարժանքների գործնական փուլին, պլանավորված են գործնական հրաձգություններ: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավված են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի ավելի քան 20 նավ, օժանդակ նավեր և մարտական կատերներ: Նաև լայնորեն օգտագործվում են ծովային օդուժի ուղղաթիռներ», – նշված է հաղորդագրությունում։

«Վարժանքների ընթացքում երեք երկրների մարտանավերը համատեղ զորաշարժեր կիրականացնեն և հրետակոծություն կիրականացնեն վերջրյա ու օդային թիրախների ուղղությամբ, ինչպես նաև կկատարելագործեն ծովահենների կողմից գրավված նավը ազատելու տարրերը», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Ծովային անվտանգության գոտի» միջազգային ռազմածովային զորավարժություններն անցկացվում են վեցերորդ անգամ։ Առաջին անգամ դրանք անցկացվել են 2018 թ. Արաբական ծովի ջրատարածքում: Ըստ գերատեսչության՝ Իրանի, Չինաստանի ռազմածովային ուժերի և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերը զորավարժություններին մասնակցում են մշտական հիմունքներով։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ զորավարժություններին առաջին անգամ որպես դիտորդ կմասնակցեն Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և ՀԱՀ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս