Լոնդոնը կաջակցի Երևանին «Ռուսաստանի սպառնալիքների» դեպքում․ Ջեյմս Հիպպի

Լոնդոնը ճանաչում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցել Երևանին «Ռուսաստանի սպառնալիքների» դեպքում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին, ում խոսքերը մեջբերել է RT հեռուստաալիքը։

«Մեծ Բրիտանիան այս որոշումը դիտարկում է որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում և կաշխատի իր եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու ՀՀ-ին ՌԴ սպառնալիքի դեպքում»,- ասել է փոխնախարարը։ Հիփին ընդգծել է, որ թագավորության պաշտոնյաները կշարունակեն սերտորեն համագործակցել Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Ինչպես հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել է IMEMO RAS Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկոն, արևմտյան երկրները ցանկանում են Հայաստանին «քաշել» դեպի եվրոպական կառույցներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031