Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում զորավարժություններ է սկսել

Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում զորավարժություններ են սկսել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ առանձին համազորային բանակում անցկացվել են 2024 թվականի ուսումնական տարվա առաջին երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները համազորային միավորումների համար:

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։

Տեսանյութեր

Լրահոս