Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտնել է դաշնակիցների հետ հութիների 15 անօդաչու թռչող սարք խոցելու մասին

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները հետ են մղել «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) հարձակումը Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ խոցելով 15 անօդաչու թռչող սարք:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին «X» հարթակում հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Հութիները լայնածավալ հարձակում են գործել Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր: «CENTCOM»-ը և կոալիցիոն ուժերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերը: Եզրակացնելով, որ դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանի առևտրային նավերի, ԱՄՆ նավատորմի և կոալիցիայի նավերի համար, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ու օդանավերը, ինչպես նաև կոալիցիոն ուժերի բազմաթիվ նավեր և ինքնաթիռներ խոցել են 15 անօդաչու թռչող սարքեր», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի՝ Եմենի մոտ եղած ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտնել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին:

Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս