Սրանց ամբողջական համախումբը այս իշխանության հովանու ներքո պատասխանատուն են մեր գլխին եկածների ու դեռ գալիք աղետների. Հովհաննես Ավետիսյան

Պետականկառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չորս հարցման արդյունքներն էլ նույնական են՝ Թրամպը Բայդենից առաջ է: Հիշեցնեմ սրա կարևորությունը աշխարհի համար, այդ թվում մեզ:

Թրամպի քաղաքական գիծն է՝ «Առաջինը Ամերիկան» ( America first): Սա նշանակում է ավելի քիչ ուշադրություն և ավելի քիչ ռեսուրսներ ԱՄՆ աշխարհի «ոստիկանի» դերակատարման համար: Սա օրինակ նշանակում է, որ Ուկրաինան այս տարի կընկնի, երբ Թրամպն ընտրվի. Արդեն իսկ Ուկրաինայի հերթական ֆինանսավորման նախագիծը չի հաստատվում Թրամպին սատարող հանրապետական սենատորների և կոնգրեսմենների կողմից:

Մեր մասով չեմ կարծում արժի որևէ բան ասել, կարծում եմ ամեն ինչ պարզ է:
Ուշադիր հետևում եմ բոլոր կեղծ օրակարգեր և դիսկուրսներ տարածողներին, կեղծ հույսեր տվողներին, Թուրքիայի և Ադրբեջանի անկման և թույլ լինելու կեղծ թեզեր տարածողներին, ինչպես նաև մեզ ռուսներին, պարսիկներին, անգլիացիներին կամ ամերիկացիներին թշնամի դիրքավորողներին:

Սրանց ամբողջական համախումբը այս իշխանության հովանու ներքո պատասխանատուն են մեր գլխին եկածների ու դեռ գալիք աղետների»:

Տեսանյութեր

Լրահոս